ArMed Bot-ը ավտոմատ լրացնում է այցերը, դեպքերը, ամսաթվերը, ախտորոշումները, ծառայությունները, ծածկույթները, կցագրման այցեր, կցագրումներ, պատճենումներ Excel ֆայլից՝ առանց կրկնվող ձեռքով աշխատանքի։
Excel → ArMed → Result
Եթե ամեն օր ArMed-ում լրացնում ես նույն գործողությունները, բոտը կարող է այդ աշխատանքը կատարել արագ, վերահսկելի և առանց հոգնելու։
Պացիենտների տվյալները լրացվում են Excel-ում, իսկ բոտը հերթով կարդում ու մուտքագրում է դրանք ArMed համակարգում։
Սովորական այց, ԱՀ այց, կցագրման այց, պատճենման այց․ ընտրում ես գործողությունը, իսկ մնացածը բոտն է անում։
Ծրագիրը կարող է լրացնել Ախտորոշման կոդ (diagnosisCode), Ծառայության կոդ (serviceCode), Ծածկույթ բաժնի ծառայության կոդ (coverageService) և Ծածկույթի կոդ (coverageCode) դաշտերը ըստ Excel-ի տվյալների։
Մինչև բոտը սկսի աշխատել, ծրագիրը ստուգում է Excel-ը և ցույց տալիս սխալները, որ աշխատանքը չկանգնի կեսից։
Տեսնում ես՝ քանի պացիենտ է մշակվել, քանի հատ է մնացել և քանի տոկոս է արդեն ավարտված։
Ծրագիրը աշխատում է միայն ակտիվ license key-ով՝ trial, monthly կամ yearly փաթեթով։
Սկսում ես 3-օրյա Trial-ով կամ ակտիվացնում ես ամսական բաժանորդագրությունը։
Օգտագործում ես պատրաստի Excel ձևանմուշը և լրացնում պացիենտների տվյալները։
Բեռնում Excel-ը և ընտրում անհրաժեշտ bot-ը։
Բոտը բացում է ArMed-ը, սպասում login-ին, մտնում եք այցերի կառավարում սեղմում continue / enter և սկսում է ավտոմատ աշխատանքը։
Նույն դաշտերը լրացվում են ձեռքով, կրկնվող գործողությունները խլում են ժամեր, իսկ սխալվելու հավանականությունը մեծանում է։
Տվյալները վերցվում են Excel-ից, գործողությունները կատարվում են հերթով, իսկ դու հետևում ես progress-ին։
Ավելի արագ աշխատանք, ավելի քիչ ձեռքով մուտքագրում, ավելի քիչ սխալներ և ավելի շատ վերահսկողություն։
Փորձիր բոտը իրական տվյալներով։
Ամենօրյա աշխատանքի համար։
2 ամիս նվեր՝ տարեկան վճարման դեպքում։
Սկզբնական փուլում վճարումը ստուգվում է ձեռքով։ Վճարումից հետո հայտը հաստատվում է, և license-ը ակտիվանում է։
Trial-ը գործում է 3 օր կամ մինչև 50 պացիենտ՝ որը շուտ ավարտվի։
Ոչ։ Desktop ծրագիրը Start չի անում, եթե license-ը ակտիվ չէ։
Բոտը ունի սպասումներ և քայլերի վերահսկում, բայց ArMed-ի արագությունը նույնպես կարող է ազդել ընթացքի վրա։
Սկսիր 3-օրյա Trial-ով և փորձիր բոտը քո Excel տվյալներով։